Դեռահասը վերջին 2 տարում 18 ձու է ածել
Ինդոնեզիացի դեռահասը հավաստիացնում է‚ որ կարողանում է ձվեր «ածել»‚ ինչպես հավերը: Փետրվարի 20-ին Քաբուպատեն Գովա նահանգում տեղի ունեցած դեպքը ԶԼՄ-ների ուշադրությունն է գրավել:
Աքմալ Ռուսլիի հայրը պատմել է‚ որ դեռահասը առավոտից բողոքում էր փորի ցավից և նրան տարել են հիվանդանոց‚ որտեղ բժիշկները հիվանդին ռենտգեն են արել և հետանցքից դուրս բերել ձվեր՝ նույնիսկ չվնասելով դրանց կլեպները‚ փոխանցում է Lenta.ru-ն:
Տեղական ԶԼՄ-ները հավաստիացնում են‚ որ Ռուսկին առաջին անգամը չէ‚ որ բժիշկների մոտ է հայտվում նման խնդիրներով: Վերջին 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տղայի ուղիղ աղիից դուրս են բերել 18 ձու:
Երեխան և նրա հայրը հավաստիացնում են‚ որ «ձու ածելը» երեխայի գերունակությունն է: Սակայն մասնագետները հայտնում են‚ որ նրանց ինչ-որ մեկը տեղադրում է երեխայի հետանքցի մեջ:
Հիվանդանոցի բժիշկները ուսումնասիրել են ձվերը և հայտնել‚ որ դրանք ածում է ամենասովորական հավը: