Թմրանյութեր վաճառող տղամարդը բանտից դուրս գալուց 1 ժամ անց կրկին ձերբակալվել է
Իտալական Թուրինում 29-ամյա մալիացու են ձերբակալել՝ փողոքում թմրանյութեր վաճառելու համար: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են 30 գրամ մարիխուանա‚ որոնք նա թաքցրել է նստարանի մոտ‚ հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է‚ որ երիտասարդը արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր՝ թմրանյութերի վաճառքի համար: Վերջին անգամ նա դուրս է եկել բանտից և մեկ ժամ անց նորից ձերբակալվել ոստիկանների կողմից:
Տղամարդուն արգելվել է Թուրինում ապրել‚ սակայն նա ուշադրություն չի դարձնում դրան: