Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գևորգ Կոստանյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: