Աստված չանի, հաղթի ու ասելու են՝ հիմա բեմին է «Արմենիան» ներկայացնող Մգեր Արմենիա՞ն
Մի քանի դիտարկում Եվրատեսիլյան թոհուբոհի վերաբերյալ։
«Depi Evrateseli», նախ սկսենք նրանից որ ինչի լատինատառ, էդ ընդհանրապես չեմ հասկանում։ Լավ եթե դիտարկենք որ անգամ դրսի շուկայի համար էլա արվում, ապա ինչի «Evratesil», եթե ոչ «Evrovission»:
Ինչի «Mger Armenia», հիմա նայենք եվրոպական բեմի դիտանկյունից, Աստված չանի ինքը հաղթի ու ասելու են հիմա բեմին է Արմենիան ներկայացնող Մգեր Արմենիա՞ն: ( լրիվ պաթոս, էն երգի մեջի ստից դուդուկի մեղեդինեի նման): Մի բահ պատկերացրեք ասենք Ալբանիան ներկայացնող Ռաշիդ Ալբանիա։
Հա, մեկ էլ չեմ հասկանում թե առհասարակ ինչի եք նայում այդ անիմաստ փառատոնը, էդ քիչ չի մի հատ էլ անհանգստանում։ (Իմ խորին ուսումնասիրություններով Depi Evratisil-ը նայողները հիմնականում հենց հնդկական սերիալներ իբր չնայող, բայց սաղ օր էդ սերիալից պերսոնաժներ քննարկվող ժողովուրդն են):
Վրույր Քոչարյան. Ֆեյսբուք