Ո՞ւր կորան հրապարակների այդ հարյուր հազարավոր մարդիկ. ո՞վ և ինչո՞ւ ոչնչացրեց այդ հզոր ներուժը
ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն էր, որը Արցախի շարժման 30 ամյակի առումով փրկեց իրավիճակը եւ ինչ որ չափով կարողացավ Ազատության հրապարակում ներկայացնել այն ինչ տեղի էր ունեցել 30 տարի առաջ այդ նույն հրապարակում։ Մյուս կողմից էլ սակայն լավ էր, որ պետական մակարդակով չնշվեց շարժման 30 ամյակը, այլապես պատկերացնում եմ ինչքան թափթփուկ ու կարիերիստ էր մասնակցելու այդ «էլիտար» միջոցառմանը ու որքան կեղծ հերոսներ էին կապիկություններ անելու տեսախցիկների առաջ։
Մյուս կողմից էլ՝ նայում եմ 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արխիվը ու մի հարց է առաջանում՝ ո՞ւր կորան հրապարակների այդ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք իրապես գաղափարախոսություն, մեծ ինտելեկտուալ ներուժ ունեցողներն էին։ Ո՞վ և ինչո՞ւ ոչնչացրեց այդ հզոր ներուժը։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք