Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կազմում է ամսական 860 դրամ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության և մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
Քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարը, սակայն, եթե բաժանում ենք ամիսների՝ կազմում է ամիսը շուրջ 860 դրամ:
Ինչ սկզբունքով է Վանաձորի քաղաքապետարանը բաժանում այդ գումարը, քանի հոգու է բաժանում, ինչ նպատակով են զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքները ծախսում սիմվոլիկ այդ գումարը, պարզել է Վանաձորում ՀԺ-ի թղթակից Էդուարդ Արզումանյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում: