Երևանում 10-րդ երթուղին սպասարկող «ГАЗель»-ը Սարալանջի փողոցում վթարի է ենթարկվել
Փետրվարի 18-ին ավտովթարներ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում նախ բախվել են Mercedes մակնիշի 35 GP 133 համարանիշի և BYD մակնիշի 33 UT 114 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև կարճ ժամանակ անց թիվ 10 երթուղին սպարակող ГАЗель մակնիշի 1303 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 PA 717 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AC 843 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։