Պիկեն ու Շակիրան բաժանման մասին շշուկներից հետո միասին են անցկացրել արձակուրդները (լուսանկարներ)
Բոլոր շշուկներին հակառակ՝ Շակիրան ու Ժերար Պիկեն դեռ միասին են. երկար ժամանակ է սիրեցյալները չէին երևում հանրության առաջ միասին: Պապարացցիները նկարահանել են աստղերին Բարսելոնայում‚ երբ նրանք միասին‚ իրենց երեխաների՝5-ամյա Միլանի և 3-ամյա Սաշայի հետ սառցե շոուի էին գնում:
Spletnik.ru-ն փոխանցում է‚ որ ըստ երևույթին զույգի մոտ ամեն ինչ իդեալական է‚ սակայն դեռ մի քանի ամիս առաջ բոլոր եկրպագուները համոզված էին‚ որ զույգը բաժանման եզրին է:
Նշենք‚ որ Շակիրան‚ չնայած ամուսնական կյանքում հաջողություններին‚ առողջական խնդիրներ ունի‚ որոնց պատճառով հետաձգել է համաշխարհային տուրնեն: