Դուբայում 3D տպիչով կառուցված վիլլաներ կհայտնվեն
3D տպիչ մեքենայի շնորհիվ առաջին վիլլաները հայտնվել էն Դուբայում երկու ամսվա ընթացքում‚ հայտնում է РИА Новости-ն:
Բոլոր անհրաժեշտ սարքավորումները այսպիսի վիլլայի ստեղծման համար արդեն Դուբայում են: Ծրագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
2030 թվականին նոր շինությունների 25%-ը «տպված» կլինենայս ժամանակակից տեխնոլոգիայի օգնությամբ‚ որը կնվազեցնի շինարարության համար ծախսերը և ժամանակը:
Նախորդ տարվա փետրվարին ստարտափներից մեկը‚ որը հիմնված էր Դուբայում‚ նույնպես հայտնել է‚ որ աշխարհում առաջին երկնաքերը կկառուցի 3D տպիչի օգնությամբ: