Հայաստանում սնանկացման գործերով դատարան կբացվի
Հայաստանում 2019 թվականին սնանկության գործերով դատարան կստեղծվի: Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Այսպիսի դատարանի ստեղծումը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Նույն նպատակներով Երևանի դատարանները միացվել են և ընդհանուր իրավասությամբ մեկ դատարան է ստեղծվել՝ բոլոր տարածքային բաժանումներով: Այս աշխատանքի մեկ այլ ուղղությունը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է:
Այլ նորարարությունների շարքում նախարարը նշել է նոտարների դերի բարձրացումը և դատավորի միջամտություն չպահանջող գործերով քննման համար ինստիտուտի ստեղծումը: