Արման Սահակյանը խոսել է իր ու վարչապետի հարաբերություններից
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցնում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է:
«Չկա որևից լարվածություն, մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով ենք աշխատում ու բավականին մեծ աշխատանք ենք արել, որը փաստում է մեր ցուցանիշները», — պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Արման Սահակյանը: