«Արսենալը» խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում (լուսանկար)
«Ո՞ր համարով կուզենայիք, որ Մխիթարյանը խաղար և ինչո՞ւ»,- «Արսենալի» ինստագրամի պաշտոնական էջում նման հայտարարություն է արել ակումբը: «Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել համար ընտրել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, որը նա կկրի Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Հիմա Մխիթարյանն այդ մրցաշարում խաղում է 77 համարով: Իր հիմնական՝ 7 համարով չի կարող հանդես գալ, քանի որ թիմի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում այն արդեն կրել է:
Առաջարկների թվում կան նույն 77-ը, 10-ը, 13-ը, 17-ը և այլն: