21-ամյա զինծառայողը զորամասը լքել էր սիրած աղջկա՞, թե՞ «տղայական հարցերի» համար
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող, 21-ամյա Տարոն Հայրունու թեմային' հիշեցնելով, որ նա 4 օր լքել էր զորամասը, որի հետ կապված տարբեր պատմություններ էր պատմել: Հղում անելով «News.am»-ին, թերթը նշում է, որ զինծառայողը սկզբում նշել է, թե ինքը զորամասը լքել է սիրած աղջկա պատճառով, այնուհետև' հերքել' նշելով, որ ընկերուհի չունի: Հետագայում Տարոն Հայրունին ասել է, որ մի շարք «տղայական հարցեր» կային դրսում' ընկերների հետ կապված: Ըստ «News.am»-ի' թեև զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործ կա, բայց զինծառայողին չեն դատի, նրան կներեն' հաշվի առնելով մեկ տարվա ծառայության ընթացքում ցուցաբերած վարքը: Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: