Բակո Սահակյանը պարգևատրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով` Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Բագրատյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինձ պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար։ Առաջիկայում կանդրադառնամ Արցախում իմ կառավարության գործունեությանը 1993-1996թթ»,- մասնավորապես, գրել է նա։