Արտաշատում՝ չշահագործվող կինոյի տանը, հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ չշահագործվող կինոյի տան 2-րդ հարկի դահլիճում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին: