Բիլ Գեյթսը ցանկություն է հայտնել ավելի շատ հարկեր վճարելու
Մուլտիմիլիարդատեր Բիլլ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում նշել է‚ որ նա‚ ինչպես այլ հարուստ ամերիկացիներ‚ պետք է ավելի շատ հարկեր վճարեն՝ ԱՄՆ-ի բյուջեի համար‚ քան հիմա:
«Ես ավելի շատ հարկ եմ վճարել‚ քան ուրիշ ինչ-որ մեկը. ավելի քան 10 մլրդ. դոլար»‚-հայտնել է Գեյթսը. «Սակայն իշխանությունը պիտի իմ վիճակում գտնվող մարդկանցից ավելի շատ հատկացումներ պահանջի»:
Microsoft-ի հիմնադիրը չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած հարկային ռեֆորմների ծրագիրը: Ըստ նրա՝ այն կստեղծի ոչ թե զարգացող‚ այլ հետընթաց ապրող հարկային պատկեր‚ ավելի կհեշտացնի հարուստների կյանքը և միջին խավի վիճակի վրա ոչնչով չի արտահայտվի:
Բիլ Գեյթսը երկար ժամանակ պահպանում էր երկրի ամենահարուստ մարդու տիտղոսը‚ ում տեղում հիմա Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բազեսն է:
Գեյթսի կարողությունը գնահատվում է ավելի քան 90 մլրդ. դոլար: Ընդ որում՝ նա սեփական միջոցներից մեծ գումարներ է ներդնում բարեգործության մեջ: