Հիմա ո՞ւմ արտաքին քաղաքականությունն է հաջողված
Մի անգամ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի պատվիրակը ասեց, թե՝ «ԵՄ-ի հետ խաղեր եք տալիս, հետո միանում ԵԱՏՄ-ին»:
Հիմա Հայաստանն ապացուցեց բոլորին, որ մենք լուրջ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում, ապահովում ենք «և-և»-ի հաղթանակը՝ լիարժեք տեղավորվելով ինտեգրացիոն գործընթացների տրամաբանության մեջ:
Թուրքիայի հետ նախապայմանների լեզվով չենք խոսում, բայց թույլ չենք տալիս, որ մեր առջև նախապայմաններ դնեն. կուզեն բանակցել, ստիպված կլինեն նոր փաստաթուղթ համաձայնեցնել:
Ադրբեջանի հետ էլ պատրաստ ենք բանակցել, բայց իրենք, կարծես թե, պատրաստ չեն:
Հիմա ո՞ւմ արտաքին քաղաքականությունն է հաջողված:
Միլենա Սահակյան. Ֆեյսբուք