Հայուհին հիացրել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի ֆրանսիական շոուի հերթական եթերաշրջանի կույր լսումներին մասնակցել է հայուհի Մարիամ Բաղդասարյանը, որի հրաշալի ելույթը ստիպել է աստղային ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել: Այս մասին հաղորդում է m.tva.canoe.ca-ն:
Մարզիչներին, որոնց թվում են համաշխարհային ճանաչում վայելող Լառա Ֆաբիանն ու Գարուն, շատ են տպավորել Մարիամի ձայնային տվյալները:
Ելույթի ավարտից հետո մարզիչներից ամեն մեկը համոզում է մասնակցին իրեն ընտրել:
Կարճատև զրույցի ընթացքում աղջիկն ասում է, որ հայ է ու մարզիչներից մեկին ասում՝ «բարև», այնուհետ ֆրանսիացուց պատասխան «բարև» ստանում:
Վերջում մասնակիցն ընտրում է Լառա Ֆաբիանին:
Տեսանյութն` այստեղ