«ՎՏԲ–Հայաստան» բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Երևանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 16:00-ին, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: