Ինդոնեզիայում հրաբուխը նորից սպառնում է մարդկանց (տեսանյութ‚ լուսանկարներ)
Ինդոնեզական Սումատրա կղզում Սինաբուրգ անվամբ հրաբուխը ակտիվացել է‚ որը ծխի և մոխիրի 5 կմ-անոց սյուն է դուրս բերել: Հրաբխի ժայթքման արդյունքում ոչ ոք չի տուժել‚ փոխանցում է Korrespondent.net-ը:
Սակայն հարևան Ավստրալիայում հասարակությանը նախազգուշացրել են‚ որ մոխիրը կարող է վտանգ ներկայացնել ինքնաթիռների համար:
Պետք է նշել‚ որ Սինաբունգը Ինդոնեզիայում երեք ամենաակտիվ հրաբուխներից է:
2010 թվականից ակտիվացած հրաբուխը մինչ օրս 25 մարդկային կյանք է խլել: