Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել
6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օախակա նահանգում՝ Մեքսիկայի հարավում‚ հայտնում է РИА Новости-ն:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների կենտրոնը Պինոտեպա-Նասիոնալ քաղաքից 40 կմ հարավ է գտնվում: Էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է:
Զոհերի և վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: