35-ամյա վարորդը Ծովագյուղում Nissan-ով կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Դավթյանը Ծովագյուղի 1-ին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի 22 XX 223 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Ծովագյուղի բնակիչ, 31-ամյա Հասմիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։