Բքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. վարորդներին տեղափոխել են մոտակա գյուղ
Փետրվարի 19-ին, ժամը 03:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշոցք-Մեծ Սեպասար հատվածի 3-րդ կմ-ին արգելափակվել են 3 ավտոմեքենա:
«ՎԱԶ-21014» մակնիշի 34 SQ 317 և «Nisan» մակնիշի 35 DT 821 պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով տեղափոխվել են մոտակա գյուղ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 840 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ին տեղափոխել են Մեծ Սեպասար գյուղ: