«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Փետրվարի 18-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու հարևանությամբ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2107 մակնիշի 34 ZT 036 պետհամարանիշով ավտոմեքենան: