Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Փետրվարի 18-ին, ժամը 18:52-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes» մակնիշի 35 NX 081 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: