Կիևի շրջանում իրար են բախվել «Նիվան» և դպրոցականների միկրոավտոբուսը. կա 2 զոհ, 9 տուժած (տեսանյութ)
Կիևի շրջանում բախվել են «նիվան» և միկրոավտոբուսը, որը դպրոցականներին կրկես էր տանում: Ականատեսների հաջողվել է ֆիքսել վթարը և դրա հետևանքները տեսախցիկով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեսանյութի կադրերում երևում է, որ «նիվայի» վարորդը հայտնվել է միկրոավտոբուսի ճանապարհին, որն արագ ընթանում էր ձախ մասով և չի կարողացել արգելակել:
«Նիվան» բախումից հետո շրջվել է, իսկ միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից:
Ինչպես հաղորդվում է, մեքենայի վարորդը և ուղևորը մահացել են, 11-12 տարեկան 9 երեխա տեղափոխվել են հիվանդանոց: