Դեռ սովորում եմ Մխիթարյանի և Օզիլի պես ֆուտբոլիստներից. Ալեքս Իվոբի
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին, խոսելով «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի մասին, անդրադարձել է նաև իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանին և Մեսու Օզիլին: Այս մասին հայտնել է Independent.co.uk-ը։
«Ես դեռ երիտասարդ եմ և շարունակում եմ սովորել։ Դեռ սովորում եմ Մեսութ Օզիլիև Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներից։ Ամեն անգամ, երբ խաղում եմ, շնորհակալ եմ»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը: