Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել
Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Իրանում ինքնաթիռ է կործանվել, որում նախնական տվյալներով եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ: