Մեքենաները արգելափակվել են ձյան մեջ. Դեպքի վայր են ժամանել փրկարարներ
Փետրվարի 18-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի 48 VD 888 և «ՈւԱԶ» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշերով ավտոմեքենաներն արգելափակվել են Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին (8 ուղևոր):
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: