Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ: