Արցախի ազատագրմանը և պաշտպանությանը մասնակցած սերունդների հանդիպում (լուսանկարներ)
Արցախն ազատագրած ու Արցախի պաշտպանությանը մասնակցած սերունդներն այսօր մեկ հարկի տակ են հավաքվել՝ փորձը փոխանակելու, վերապրածը միմյանց հետ կիսելու համար:
Միջոցառմանը ներկա էին նաև ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած տղաները: Ռազմիկ Գասպարյանը շեշտեց, թե իրենց ՀԿ-ի նպատակն է լինել հենց այս տղաների կողքին, քանի որ միայն պատերազմ տեսած անձը կհասկանա իրենց իրական ցավը: