Գերմանիան չի էլ պատրաստվում իր դիրքերը զիջել մեդալային հաշվարկում
Փհենչհանում ընթացող ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերում ավարտվեց խաղային 8-րդ օրը:
Այսօր խաղարկվեց մեդալների 8 հավաքածու, և հաշվարկը շարունակում է վստահորեն գլխավորել Գերմանիան՝ 9 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:
Երկրորդ տեղում է Նորվեգիան (7 ոսկե, 8 արծաթե, 7 բրոնզե մեդալ): Եռյակը եզրափակում է Հոլանդիան (6 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ):