Էդմոն Մարուքյանը կրկին ընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօր տեղի ունեցած երկրորդ համագումարում կրկին միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը:
Կուսակցությունն ընտրեց նաև կառավարման խորհրդի 15 անդամներից բաղկացած կազմ, ինչպես նաև ստեղծվեց նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ:
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով կուսակցության անցած ճանապարհը, արձանագրած հաջողություններն ու առաջիկա անելիքները: