«Գանձասար-Կապանը» Կիպրոսում հաղթել է 7։1 հաշվով
Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում մրցել է շվեյցարական «Սիերեի» հետ։ Հայկական թիմն առավելության է հասել 7։1 հաշվով։
Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Դմիտրի Յաշինը, ընդմիջումից հետո դուբլ են ձևակերպել Գևորգ Նռանյանն ու փորձաշրջան անցնող Դավիթ Վիրիկոմը, մեկական գոլ էլ խփել են Վարդան Պողոսյանը և պոտենցիալ նորեկ, բոսնիացի կիսապաշտպան Հարուն Վելիչը:
Կապանյան թիմը փետրվարի 18-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Կիպրոսը ներկայացնող «Այա Նապա» թիմի հետ։