Առողջապահության նախարարին ձեռք է տալիս փայ հավաքող մարդը. թող մի երկու կոպեկ փող քիչ ուտեն ու պայմաններ ապահովեն
Ամեն օր կարդում եմ, որ այս կամ այն մարդը ինչ որ օգնության կարիք ունի, կամ այս կամ այն փոքրիկի կյանքը ինչ որ չնչին գումարներից է կախված ու զարմանում եմ, թե արդյո՞ք առողջապահաության նախարարությունում չկա մանիտորինգի բաժին, որը կարդա էտ ամենը ու փորձի օգնե՞լ:
Ախր ո՞նց ջոկում եմ էս պահին ամենահայտնի օգնության կարիք ունեցողները մի 100 հոգի են /իհարկե, շատ ավելիները կան, բայց կոնկրետ հիմիկվա մասին եմ խոսում/, կարա չէ կառավարությունը օգտագործի իր դիվանագիտական կապերը, մի երկու կոպեկ փող քիչ ուտի բյուեջեից ու էտ հարուր հոգու համար բուժման պայմաններ ապահովվի... թե չէ ինչքան կարան սովորական ապրող ժողովուրդը իրանց օրվա հացի փողից փող հավաքեն ու օգնեն:
Կամ առողջ նախարարը գոնե մտահոգվի ու փորձի օգնություն ցուցաբերի պետպատվերի շրջանակում, բայց չէ իրանց ձեռք է տալիս փայ հավաքող մարդը, քանի որ իրանցից վտանգ չեն զգում` տենց էլ չհասկանալով, որ էտ մարդը փայա հավաքում իրենց երեխուն դրսում բուժի, քանի որ իրանց պատճառովբ նորմալ բժշկություն չկա, որ ապահովի էտ երեխեքի բուժումը սեփական երկրում:
Անկախ Հայաստան. ֆեյսբուք: