Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. վարորդը Lada Priora-ով բախվել է գազատար հաշվիչ կայանին, տապալել այն ու բախվել բետոնե արգելապատնեշին. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Այս պահին նշված ճանապարհային հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում նշում էին նաև, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Այդ տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է:
Մանրամասները` այստեղ.