Ռուսաստանոում կտրուկ էժանացել է «iPhone»-ը
Ռուսաստանում 32ԳԲ-անող «iPhone 7»-ի գինն իջել է 40 տոկոսով վաճառքի հանվելու պահից ի վեր: Այս մասին գրում է Life.ru-ն:
Եթե 2016 թվականի սեպտեմբերին սմարթֆոնը ռուսական խանութներում վաճառվում էր 56 900 ռուբլով‚ ապա այժմ այս մոդելի միջին գինը կազմում է 35 000 ռուբլի:
Ինչպես հաղորդվում է‚ էժանանում են ոչ միայն հին‚ այլև նոր սմարթֆոնները: Այսպես‚ օրինակ‚ «iPhone 8 Plus»-ը մի քանի ամսվա ընթացքում էժանացել է 20 տոկոսով: