«National Interest»-ը հայտնել է՝ որն է Հյուսիսային Կորեայի «ամենահզոր զենքը»
Հատուկ ծառայությունները կարող են արդյունավետ գործիք դառնալ հյուսիսկորեակամն իշխանությունների ձեռքում Կորեական թերակղզում զինված կոնֆլիկտ սկսվելու դեպքում: Այս մասին գրում է «National Interest»-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ հղում տալով Պենտագոնի հաշվետվությանը‚ Հյուսիսային Կորեան երկու հիմնական հատուկ ծառայություն ունի‚ որոնք պատասխանատու են հետախուզական գործունեության համար: Առաջինը զբաղվում է արտաքին հետախուզությամբ և գաղտնի գործողություններով: Երկրորդը պատասխանատու է հակահետախուզության համար: Սակայն կա ևս երկու գերատեսչություն‚ որոնք իրոնց գործունեությունը ծավալում են Հարավային Կորեայում:
Փորձագետների կարծիքով՝ հյուսիսկորեական բանակի գլխավոր շտաբի հետախուզական կառավարումը‚ որը երկրում արտաքին հետախուզության ոլորտում հիմնական հատուկ ծառայությունն է‚ ստեղծվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզական կառավարման օրինակով: Այն կազմված է 6 ստորաբաժանումներից‚ որոնք պատասխանատու են գաղտնի գործողություններ իրականացնելու համար‚ կիբերտարածքում գործողությունների համար‚ հետախուզական տվյալների հավաքման և միջկորեական բանակցությունների համար: