Փոքր քրոջ հետքերով. Քորթնի Քարդաշյանը Քիմի ոճով կրքոտ լուսանկարներ է հրապարակել
Քորթնի Քարդաշյանն իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ոճով լուսանկար է հրապարակել «Instagram»-ում: Անկեղծ լուսանկարում նա թափանցիկ ներքնազգեստով է: Ասյ քայլով 38-ամյա հայտնին շնորհավորել է իրեն հետևողներին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Եվ Քորթնիի երկրպագուներին դուր է եկել նոր լուսանկարները: Դրանցից յուրաքանչյուրն ավելի քան 1 միլիոն լայք է հավաքել:
Ռեալիթի-շոուի աստղը‚ ով հանդիպում է 24-ամյա մանեքեն Յունես Բենջիմի հետ‚ լուսանկարներում բավականին սեքսուալ տեսք ունի կարմիր ներքնազգեստով: Երկրպագուները նշել են‚ որ Քորթնիի նախկին քաղաքացիական ամուսին Սքոթթ Դիսսիկը‚ ումից Քորթնին երեք երեխա ունի‚ շատ բան է կորցրել:
Նույն ժամանակ Սքոթթն իր ռոմանտիկ երեկոն է անցկացրել նոր սիրեցյալի հետ՝ 19-ամյա Սոֆիա Ռիչիի: