93-ամյա ֆիթնեսով զբաղվող կինը զվարճացրել է օգտատերերին (տեսանյութ)
Տեսանյութը մեկ օրում հավաքել է միլիոնավոր դիտումներ‚ հազարավոր հավանումներ և տասնյակ մեկնաբանություններ: Տեսանյութում 93-ամյա կինը ֆիթնեսի դասընթացի ժամանակ կրկնում է մարզչի շարժումները և ծիծաղում: Այս դրական տեսանյութը իր Twitter-ի էջում հրապարակել է մարզչի դուստրը:
«Մայրս մարզում է այս 93-ամյա տատիկին‚ և սա ամենալավ բանն է‚ որ կարող ես քեզ թույլ տալ: Ծիծաղը վերադարձնում է նրան իր երիտասարդությունը»- տեսանյութին կից գրում է աղջիկը:
Օգտատերերը սկսել են ակտիվ մեկնաբանել տեսանյութը: Նրանց շատ է դուր եկել աշխույժ տատիկը:
My mom trains this 93 year old and it’s the cutest thing ever. Her laugh and smile makes her young #blessed pic.twitter.com/oeRWylrLV4
— jo (@joana_zanin10) 15 февраля 2018 г.