Քաղաքացին արգելափակվել է վերելակում. Դեպքի վայր են ժամանել փրկարարներ
Փետրվարի 16-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն: