Գյումրիում 34-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 3/ա հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 FR 342 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: