Ես այնտեղ կին չեմ տեսնում, նայեինք, թե մեր գլխին ո՞նց են լցնելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: Երկիր ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:
Սերգեյ Մկրտչյան-Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար
-Պարոն Մկրտչյան, ինչո՞ ւ Դուք և Ձեր գործընկերները հասաք ու քաշքշեցիք Մարինա Խաչատրյանին:
-Ես այնտեղ կին չեմ տեսնում:
-Բայց ինչո՞ վ էր վտանգավոր «Երկիր ծիրանի»-ի կին անդամը, որ այդքան դաժան վարվեցիք:
-Այդ ժամանակ, երբ իրենք տարաներով մոտենում էին առջեւի նստածներին, ընդհանրապես ուրիշ թեմաներով էր խոսակցություն գնում: Միգուցե արժեր հայտարարել, որ այսպիսի բան կա, բերում ենք Ձեզ ցույց տանք` Դուք ինքներդ էլ տեսնեք: Այնտեղ նստածներից ոչ ոք չգիտեր, թե այդ տարաների մեջ ինչ կա: Դա ի՞ նչ է նշանակում. իրենք իրենց ապահովագրում են մասկաներով, ձեռնոցներով, մնացածի հերն էլ անիծած, հա:
Մանրամասներն՝ այստեղ: