Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Փետրվարի 16-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում՝ չգործող քարի հանքի տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DO 082 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 16-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտակայքում «BMW» մակնիշի 33 LD 374 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է (ավտոմեքենայի հետևի անվադողերը հայտնվել են արգելապատնեշի վրա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: