Ավտովթար Երևանում. Կրկեսի խաչմերուկում բախվել են 55-ամյա վարորդի Mercedes-ն ու 39-ամյա վարորդի Skoda-ն (լուսանկարներ)
Երեկ՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց պողոտա և Ագանթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Կրկեսի շենքի դիմաց, բախվել են 55-ամյա Գենադի Ներսիսյանի վարած Mercedes մակնիշի 35 OC 054 համարանիշի և 39-ամյա Դավիթ Մակարյանի վարած Skoda մակնիշի 70 UU 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: