Գորիսի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և
Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 40-60 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: