Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր...

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն դառնալու առաջարկը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանըժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Մեկ ամիս առաջ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից Ձեզ առաջարկեցի դառնալ Հայաստանի Հանրապետության նոր նախագահի թեկնածուն: Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ: Ես, իհարկե, ԶԼՄ-ների շնորհիվ ուշադիր հետևել եմ այդ հանդիպումներին: Նրանք ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են: Հիմա կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ստանանք պատասխան:

Դրական պատասխանի դեպքում, իհարկե, Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը: Հանրապետության Նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության և մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լավ գիտակցում է՝ Հանրապետության նախագահի պաշտոնը բացի պատվավոր լինելուց, իր մեջ ներառում է հսկայական պատասխանատվություն:

«Այդ էր պատճառը, որ խնդրեցի Ձեզ, որպեսզի ինձ ժամանակ տաք մտածելու՝ հանդիպելու, խորհելու, և ինչպես Դուք նշեցիք, հանդիպումներ ունենալու հանրապետությունում և նաև հանրապետությունից դուրս, քանի որ առիթ ունեցա այս կարճ ժամանակում լինելու նաև մեր սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Իհարկե, ինձ համար առանձնահատուկ էր կրկին այցելությունը Արցախ, որը մեկ անգամ ևս համոզեց ինձ, որ Արցախը ոչ միայն մեր հպարտությունն է, մեր ողջ ժողովրդի և պատմության անքակտելի մասը, այլ նաև մեր ազգային արժանապատվությունը: Ես կասեի՝ Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հանդիպումները, ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, լայն սպեկտրով էին՝ հանրապետության տարբեր մարզերում և Երևանում տարբեր շրջանակների հետ, և ինձ համար շատ հետաքրքիր էին: Իհարկե, նախ և առաջ, ես հանդիպեցի Հանրապետական կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ և դրանից հետո, ինչպես Դուք էիք առաջարկել՝ նաև հանրության ավելի լայն շրջանակների, Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների՝ և՛ ավանդական հայկական կուսակցությունների, և՛ նոր ստեղծված կուսակցությունների հետ, նաև հանրության տարբեր շրջանակների՝ սկսած մտավորականներից մինչև երիտասարդներ: Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Եթե թույլ տաք, պարո՛ն Նախագահ, երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, և իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:

Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրը կարևոր է ինձ համար, և կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի:

Այս բոլորը ասելուց հետո, պարո՛ն Նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, և այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ սկսելով Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը, կարձանագրվեն փայլուն արդյունքներ:

 

դիտվել է 896 անգամ
46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan