Գարեգին Մաշումյանը տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի և «Լեոյի» հարձակվող Գարեգին Մաշումյանը տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»:
28-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել մոսկովյան ֆուտզալի թիմի հետ, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Գարեգին Մաշումյանը հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Ուլիսի» երկրորդ թիմում, «Կիլիկիայում» և «Բանանցում»:
«Լեո» թիմի կազմում Գարեգինը դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև 6 անգամ աչքի ընկել ՈւԵՖԱ-ի Գավաթի 6 խաղերում:
Ֆուտզալի Հայաստանի ընտրանու կազմում Մաշումյանը մասնակցել է 11 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: