Երևանի քաղաքապետարանի կայքէջից անհետացել են «Երկիր ծիրանի» անդամների ինքնակենսագրականները
Երևանի քաղաքապետարանի կայքէջից անհետացել են «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի ինքնակենսագրականները։
Զարուհի Փոստանջյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի՝ երբևէ դրվել են, թե չեն դրվել իրենց ինքնակենսագրականները․ «Բայց ինչ-որ մեզանից պահանջել են, մենք ներկայացրել ենք ժամանակին։ Ես չեմ իմանում՝ ինչ է եղել, չեմ տեսել»։
Հարցին՝ վրեժխնդրություն տեսնո՞ւմ է այս ամենի մեջ, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «Սա՞ պետք է գնահատել, էն ինչ-որ էն օրը տեղի է ունեցել»։
Փորձեցինք կապ հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։
Մանրամասներն՝ այստեղ