Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա Գ. Հարությունյանը լավ աշխատակից է եղել, ոչ ոք նրա հետ կոնֆլիկտ չի ունեցել. Հ. Պետրոսյան
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա Գ. Հարությունյանը լավ աշխատակից է եղել, սիրալիր, բարեհամբույր կին, ոչ ոք նրա հետ կոնֆլիկտ չի ունեցել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Լավ աշխատում էր, որևէ դժգոհություն չի եղել աշխատանքից, ընկերների հետ սիրալիր էր, ղեկավարության հետ սուբորդինացիայի սահմաններում: Որևէ մեկի հետ անձնական վատ հարաբերություններ չի ունեցել: Ես որևէ վատ բան չեմ կարող ասել նրա մասին, ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար անսպասելի էր այս դեպքը: Մենք բոլորս շատ ցավում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տեղեկացրել էին, որ Գ.Հարությունյանն աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:
Մանրամասներն՝ այստեղ.